Իրանցի հայտնի դերասանուհի Թարանե Ալիդուստին դատապարտվել է ազատազրկման իշխանություններին քննադատելու համար

Իրանցի դերասանուհի և «Կոմիվոյաժեր» ֆիլմի աստղ Թարանե Ալիդուստին  դատապարտվել է ազատազրկման  իշխանություններին քննադատելու համար։ Այս մասին գրում է Variety-ին։

Հրապարակման համաձայն, դերասանուհին 5 ամիս ժամկետով է ազատազրկվել։ Բայց  նրա պաշտպանը հայտարարել է այն մասին, որ սա վախեցնելու փորձ է։ Նրա խոսքով` դատավճիռը կհրապարակվի հուլիսի 1-ին:

Հայտնի է, որ դատավարության պատճառը Ալիդուստիի՝ Թվիթերում հրատապարկված տեսանյութն է։  Տեսանյութում երևում է Իրանի ոստիկանության կոպիտ պահվածքը, որի աշխատակիցները նախ վիրավորել են, այնուհետև հարձակվել կնոջ վրա, որը քայլել է փողոցում առանց հիջաբի:

Բացի այդ, հունվարին դերասանուհին քննադատել էր Իրանի իշխանություններին՝ իր համաքաղաքացիներին գերի անվանելով: Այդ հայտարարությունը հիմք էր հանդիսացել, որպեսզի Ալիդուստիին կանչեին դատախազություն՝ նրան կասկածելով հակապետական քարոզչության մեջ: Այդ ժամանակ դերասանուհին գրավով ազատ էր արձակվել: