Լողազգեստով Ջենիֆեր Լոպեսը հիացրել է երկրպագուներին

Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է ամերիկյան Guess նորաձևության ապրանքանիշի գովազդային արշավում: Նա լուսանկարները տեղադրել է Ինստագրամի իր միկրոբլոգում:

Կադրերում 50-ամյա Լոպեսը սպիտակ լողազգեստով է՝ կրծքավանդակի հատվածում ապրանքանիշի մեծ եռանկյունաձև պատկերանշանով, ծովի ֆոնին: Երկրպագուները գնահատել են Լոպեսի տեսքը գրառման տակ նշված մեկնաբանություններում:

«Դու գեղեցիկ ես, ես սիրում եմ քեզ»: «Կատարյալ մարմին: Ինչպե՞ս է դա քեզ հաջողվում» և այլն, գրել են նրանք: Դերասանուհու հրապարակումը հավաքել է ավելի քան մեկ միլիոն հավանում: