Ոճային և գեղեցիկ․ Նարե Գևորգյանի նոր լուսանկարները Գյումրիից

Երգչուհի Նարե Գևորգյանը թարմացրել է Ինստագրամի իր էջը՝ հրապարակելով նոր լուսանկարներ։ Կադրերի մի մասն արվել է Գյումրիում, իսկ երգչուհին նկարի մեկնաբանության բաժնում հետաքրքրվել է, թե արդյո՞ք իր հետևորդների մեջ կան գյումրեցիներ։

«Ա՜խ, արևն էլ է երբեմն խաբվում… Մեռած լուսնյակին իր լույսով չափում…»,- գրել է Նարեն հրապարակված լուսանկարներից մեկի մեկնաբանությունում։

Կադրերում երգչուհին գեղեցիկ և նորաոճ տեսք ունի․ Նարեն հագուստի հարցում ցահմանափակումներ չունի, նրան կարող ենք տեսնել թե՛ առօրյա-սպորտային, թե՛ ավելի նուրբ և կանացի ոճերում։