«Ֆեյքի ծնունդը». Սարգիս Գրիգորյանի նոր ստեղծագործությունը

Դերասան Սարգիս Գրիգորյանն ինստագրամյան էջում վերջին ժամանակներում կիսվում է իր ստեղծագործություններով։ Այս անգամ նա երկրպագուներին է ներկայացրել «Ֆեյքի ծնունդը» վերնագրով նոր գործը։
«Այս ստեղծագործությունը ծնվել է վերջին ժամանակներին սոցիալական ցանցերում տիրող ահասարսուռ վիրավորանքների արդյունքում։ Եվ կարծում եմ, եթե այս ստեղծագործությունը մի երկուսի գլխին կհասնի, ապա շատ լավ, դեռ ոչինչ կորած չի»,-տեսանյութի սկզբում ասում է Սարգիսը։