«Կծել է կովկասյան հովվաշունը»․ Անահիտ Սիմոնյանը ցույց է տվել դրա հետևանքով մնացած մեծ սպին (լուսանկար)

Դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանը որոշել է ինստագրամյան էջում մի փոքր զրուցել երկրպագուների հետ, որոնցից մեկը, տեսնելով ուղիղ եթերում երևացող Անահիտի ուսի մեծ սպին, հարցրել է․ «Իսկ դուք ե՞րբ եք վառել ձեր ուսը»։
Անահիտը չի խուսափել պատասխանից ու անկեղծ պատմել է․ «Իմ ուսը չի վառվել, ինձ 13 տարեկանում կծել է կովկասյան հովվաշունը»։
Անահիտը նաև խոստովանել է, որ այդ դեպքից հետո սկսել է վախենալ շներից։ Նշենք, որ առաջին անգամ երգչուհու սպին երևացել է նրա ինստագրամյան այս ուղիղ եթերի ժամանակ։
Մինչ այդ Անահիտն ամեն կերպ աշխատում էր թաքցնել իր սպին՝ այն ֆոտոշոփելով, վարսերով փակելով կամ փակ հագուստ կրելով։