«Միանգամից ծերացել է»․ Ջանաբաևան առանց շպարի տխրեցրել է երկրպագուներին

Ալբինա Ջանաբաևան ամուսնու՝ Վալերի Մելաձեի հետ վերջերս բավականին հաճախ է հայտնվում պապարացիների օբյեկտիվների առաջ․ վերջերս նրանց լուսանկարել էին միասին զբոսնելիս, իսկ երեկ ինքը՝ երգչուհին, երկրպագուների հետ կիսվել է նոր կադրերով։ Արևային լոգանքից հետո Ալբինան հրապարակել է լողազգեստով լուսանկար։ Սա նաև նրա առաջին լուսանկարն է առանց դիմահարդարման, որը, սակայն, տխրեցրել է երկրպագուներին։
«Միանգամից ծերացել է»,- մեկնաբանությունների բաժնում գրել է հետևորդներից մեկը։

Սակայն մյուս օգտատերերը նկատել են, որ Ալբինան շքեղ ու սլացիկ մարմին ունի։ Նշենք, որ երգչուհին բավականին սիրում է խնամել իր մաշկը։
Օրեր առաջ նա հայտնել է իր ինստագրամյան էջում, որ կրիոսաունայի մեծ սիրահար է։
Կրիոսաունան կրիոթերապիա իրականացնող խցիկ է՝ լի հեղուկ ազոտով: Այստեղ ջերմաստիճանը -140°С մինչև -160°С է, որտեղ մարդը կարող է մնալ մինչև 3 րոպե: Այս ընթացքում մարդու մարմնի արտաքին շերտը (պարանոցից ներքև) սառեցվում է օդի չոր հոսքի և ազոտի խառնուրդով՝ առանց մարմնի գերսառեցման: Կրիոսաունան օժտված է ակտիվացնող ազդեցությամբ, խթանում է իմունային և էնդոկրին համակարգերի աշխատանքը, ունի ցավազրկող, հակաբորբոքային, հակաայտուցային հակաջղաձգային հատկություն, նպաստում է արյան շրջանառության լավացմանը: