Սիլվա Հակոբյանը հրապարակել է իր «Գիշեր է» երգի cover տարբերակը՝ ղազախ երգչի կատարմամբ

Սիլվա Հակոբյանը հրապարակել է իր ամենահիթային «Գիշեր է» երգի cover տարբերակը՝ ղազախ երգիչ Ադիլբեկ Բայտանատի կատարմամբ։

Երգչուհին իր ինստագրամյան միկրոբլոգում հրապարակել է կատարման տեսանյութն ու դրան կից գրել․ ««Գիշեր է» երգս՝ ղազախ երգչի կատարմամբ։ Համաձայնեք, որ շատ գեղեցիկ է երգում»։