«Այսպիսի դիմահարդարմամբ դուրս կգա՞ք տանից»․ Դիանա Շատվերյանի տարօրինակ շպարը

Դիզայներ Դիանա Շատվերյանը սիրում է երկրպագուներին զարմացնել իր մոդելավորած ինքնատիպ ու տարբերվող հագուստներով ու պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով։ Սակայն այս անգամ նա հրապարակել է մի քանի կադր՝ ներկայացնելով, իր դիմահարդարումը։
Օրիգինալ դիմահարդարումը դուր է եկել շատերին, լուսանկարի մեկնաբանություննրում հիացական խոսքեր են գրել ոչ միայն դիզայների երկրպագուները, այլ նաև աստղային ընկերները։

Դերասանուհի, հաղորդավարուհի Լուիզա Ներսիսյանը մեկնաբանել է լուսանկարը գրելով․ «Նկար նկարի մեջ»։
Երկրպագուներից մեկն էլ հետաքրքրվել է՝ հարցնելով, արդյո՞ք Դիանան նման շպարով դուրս կգա տանից։
Դիզայները դեռ չի պատասխանել ինստագրամյան հետևորդի հարցին։