Թումանյանի ստեղծագործությունն ու գորտերի աղմուկը․ Անահիտ Կիրակոսյանի նոր տեսանյութը

Անահիտ Կիրակոսյանն իր երկրպագուների ու ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր տեսանյութով։ Դերասանուհին Հովհաննես Թումանյանի ծննդավայրում՝ Լոռիում կարդում է մեծանուն գրողի ստեղծագործություններից մեկը։

Ուշագրավն այն է, որ տեսանյութում Անահիտի խոսքին համընթաց, բարձր լսվում են գորտերի ձայները։ Դերասանուհին հրապարակմանը կից գրել է․ «Չգիտեմ՝ ես եմ կարդում Թումանյան, թե գորտերն ինձ հետ հավասար։ Հ.Գ. առանց մոնտաժի»։