«Հավասարակշռությունը հաջողության բանալին է»․ Տիմատիի ու որդու տեսանյութը

Տիմատին քիչ առաջ իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր տեսանյութով, որում նա իր ու մոդել Անաստասիա Րեշետովայի որդու՝ Ռատմիրի հետ է։

Տեսանյութում երջանիկ հայրիկը սովորեցնում է որդուն հավասարակշռություն պահել՝ նրան մի ձեռքում պահելով։ Պետք է նկատենք, որ Ռատմիրին դա հաջողվում է ու փոքրիկը շատ է ուրախանում, երբ հայրիկը առաջադրանքը հաղթահարելուց հետո նրան գրկում ու համբուրում է։ «Հավասարակշռությունը հաջողության բանալին է»,- տեսանյութին կից գրել է ռեփերը։