Պապարացիները լուսանկարել են Մեգան Ֆոքսին ու նրա նոր ընտրյալին

Մեգան Ֆոքսն ընդամենը շաբաթներ առաջ է ամուսնալուծվել, սակայն պապարացիներն արդեն լուսանկարել են նրան Լոս Անջելեսում զբոսնելիս 30-ամյա ռեփեր Քոլսոն Բեյքերի հետ, ով հայտնի է Machine Gun Kelly բեմական կեղծանվամբ։
Նշենք, որ ինսայդերների հավաստմամբ՝ Մեգանն ու ռեփերն իրենց ողջ ազատ ժամանակն անցկացնում են միասին։

Հիշեցնենք, որ մոտ 10 տարի ամուսնական կյանքից հետո Մեգան Ֆոքսն իր և ամուսնու՝ Բրայան Օսթին Գրինի բաժանության մասին հայտնել էր դեռևս նախորդ տարվա մայիսին։ Իսկ այն, որ դերասանուհին Բեյքերի հետ հարաբերություններ ունի, նրա երկրպագուների շրջանում շրջանառվում էին վաղուց՝ նրանց հաճախակի հանդիպումների պատճառով։
Տեղեկությունների համաձայն՝ Մեգան Ֆոքսի նախկին ամուսինն այժմ հանդիպում է շիկահեր Քորթնի Սթոդոնի հետ։