«Ահավոր վիճակ է»․ Վարդան Սարգսյանն իր բիզնեսի և զբոսաշրջության ոլորտի մասին - Showbiz.am

«Ահավոր վիճակ է»․ Վարդան Սարգսյանն իր բիզնեսի և զբոսաշրջության ոլորտի մասին

By

Մարտի 16-ից՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու օրվանից սկսած Հայաստանում զբոսաշրջությունը, այդ թվում ներգնա տուրիզմը, գործնականում «մահացել» է։

Զբոսաշրջության պետական կոմիտեից հունվարին հայտում էին, որ 2020-ի առաջին եռամսյակում արտասահմանից Հայաստան ժամանողների թիվը մինչև 14 տոկոսով աճելու է, որը նախորդ տարվա տվյալներից 34 հազար այցելուով ավելի է լինելու։
Ինչպես նաև կանխատեսում էին՝ վերջերս շուկա մուտք գործած մատչելի ծառայություններ մատուցող ավիաընկերությունները կնպաստեն զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը նույն Իտալիայից, Գերմանիայից ու Հունաստանից։

Սակայն համաճարակի հետևանքով տապալվեցին ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան զբոսաշրջության ոլորտների բոլոր ծրագրերը։

Տուրիստական գործակալության հիմանդիր և տնօրեն, հայտնի երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը Showbiz․am կայքի հետ զրույցում նշեց, որ անգամ կարանտինային պայմաններում ճամփորդել ցանկացողների թիվը շատ մեծ է։

«Սպասում ենք, թե երբ կբացվեն սահմանները, շատ ծրագրեր ունեինք, որոնք հետաձգվեցին։ Իրականում, ոլորտում ահավոր վիճակ է։
Երբ երեկոյան զբոսնում եմ քաղաքում, տեսնում եմ, որ շատ տուրիստական գործակալությունների վրա գրված է՝ տրվում է վարձով։ Ինձ օրվա մեջ զանգահարում են 20-25 աշխատակցիներ տուրիզմի ոլորտից և հարցնում են՝ կարո՞ղ եմ ընդունել իրենց աշխատանքի, թե ոչ։ Եվ դրանից ես հասկանում եմ, որ հարյուրավոր մարդիկ մնացել են անգործ։ Ինձ թվում է մոտակա 6-7 ամիսների ընթացքում դեռ այդպես է լինելու»,-ասում է նա։

Երգիչը նաև պատմում է՝ ինչպիսի  վիճակում է հայտնվել կարանտինի հետևանքով։
«Ես հիմա իմ գործակալության տարածքի վարձը վճարում եմ սեփական միջոցներից։ Դա այն գումարից եմ վճարում, որի շնորհիվ պետք է ապրեմ ու այդպես մինուսով պետք է գնամ այնքան մինչև ամեն բան վերականգնվի ու փորձեմ հետ բերել այդ գումարները»,- կիսվում է Վարդանը։

Վերջինս խոսելով այն բարդ իրավիճակի մասին, որտեղ ինքն է հայտնվել, անդրադառնում է նաև այն հարցին, որ զբոսաշրջության ոլորտում իր գործընկերների ֆինանսական խնդիրներն ավելի մեծ են․ «Զբոսաշրջության ոլորտը կատաստրոֆիկ վիճակում է․ ես գիտեմ շատ գործակալություններ, ովքեր տարբեր երկրներում հյուրանոցներ էին վարձել, սակայն պատվերները չեղարկվել են, ու նրանք հայտնվել են ահավոր վիճակում։
Հուլիսից Եգիպտոսն ու Արաբական Միացյալ Էմիրությունները ևս բացում են իրենց սահմանները և պատրաստ են դիմավորել հայ զբոսաշրջիկներին, այն դեպքում, եթե Հայաստանում չերկարացվի արտակարգ դրությունը։
Հուսամ, որ վարակվածների թիվը կքչանա՝ չնայած որ ամեն օր թվերը աճում են։ Քանի որ ներգնա տուրիզմը ավելի մատչելի է, այս պայմաններում այն ավելի շատ զարգանալու հնարավորություն ունի։ Բայց մենք սպասում ենք մինչև այս ամենն ավարտվի։ 

Ես գիտեմ, որ ոլորտի շատ կազմակերպություններ դիմել են կառավարությանը, իմ մասնակցությունը ես չեմ ունեցել, բայց կարծում եմ, որ հիմա զբոսաշրջության ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչները շատ վատ վիճակում են գտնվում։
Ինչ-որ աջակցություն, իսկապես, պետությունից պետք է, բայց այս պահի դրությամբ չկա»։

Չնայած այս դժվարություններին՝ երգիչն իր խոսքը եզրափակում է՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակի միակ դրական կողմը․«Քանի որ ներգնա տուրիզմը ավելի մատչելի է, այս պայմաններում այն ավելի շատ զարգանալու հնարավորություն ունի։ Բայց մենք սպասում ենք մինչև այս ամենն ավարտվի։ Ինձ թվում է  շատ կաշխատի վճարման ապառիկ տարբերակը, որովհետև մարդիկ վճարելու միջոց չունեն, բայց սթրեսից դուրս գալու ցանկություն կա»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ