Դավիթ Մանուկյանի մոր մոտ նոր տիպի կորոնավիրուս է ախտորոշվել

27-ամյա բլոգեր և երգիչ Դավիթ Մանուկյանը, ով հայտնի է Դավա մականվամբ, երկրպագուներին պատմել է, որ իր մոր մոտ ախտորոշվել է նոր տիպի կորոնավիրուս, ինչի հետևանքով նրանք մի շարք դժվարությունների միջով են անցել։
Օլգա Բուզովայի ընտրյալը պատմում է, որ բժիշկները նշել են՝ մոր թոքերի 40%-ը բորբոքված է։ Դավիթը նշում է, որ մոր բուժման համար ծախսել է 900 հազար ռուբլի ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում։

Բարեբախտաբար, բլոգերի մայրիկի առողջական վիճակն այսօր լավ է  և նա գտնվում է տանը։
Դավիթը հավատացնում է, որ ինքն ու Օլգա Բուզովան պարբերաբար կորոնավիրուսի թեստ են հանձնում, որպեսզի համոզվեն, որ վտանգ չեն ներկայացնում շրջապատի համար։
Ռեփերը հորդորել է բոլորին լուրջ վերաբերվել այս ամենին, քանզի վիրուսը մեծահասակաների համար կարող է ճակատագրական լինել։