Դեմի Լովատոն դարձել է շիկահեր․ նա անճանաչելիորեն փոխվել է

27-ամյա երգչուհի, դերասանուհի Դեմի Լովատոն դեռ մանուկ տարիքից մեծ ճանաչում ձեռք բերեց մասնակցելով Disney-ի նախագծերին։
Այս տարիների ընթացքում Դեմին այդքան էլ չի փոխվել։
Երգչուհին մշատպես խուսափել է կտրուկ ու ռիսկային ոճափոխություններից, սակայն օրեր առաջ նա իր ինստագրամյան էջում կիսվել է նոր ֆիլմի թրեյլերով, որտեղ երևում է նրա վարսերի նոր գույնը։

Շիկահեր Լովատոն դարձել է անճանաչելի։ Երկրպագուներին դուր է եկել նրա նման փոփոխությունը, շատերը խորհուրդ են տվել Դեմիին այլևս երբեք չվերադառնալ վարսերի սև գույնին։
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթ․ Fire Saga խմբի պատմությունը» ֆիլմը պատմելու է խմբի կարիերայի, վերելքների ու վայրէջքների մասին, իսկ խմբի անդամներից Կատանայի դերը կատարելու է հենց Լովատոն։
Կինոսերներն անհամբերությամբ սպասում են ֆիլմի պրեմիերային, որը համավարակի և կարանտինային ռեժիմի հետևանքով հետաձգվել է։ Պրեմիերայի հստակ օրը դեռ հայտնի չէ։