Ընտրվել են Հոլիվուդի բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերը

ԱՄՆ-ում ընտրել են բոլոր ժամանակների լավագույն հոլիվուդյան ֆիլմերը: The Hollywood Reporter պարբերականն առցանց հարցում է ուղարկել Հոլիվուդում գործող բոլոր ստուդիաներին, գովազդային գործակալություններին և հրատարակիչներին:

Ոլորտի 2120 ներկայացուցիչներ պատասխանել է հարցմանը, որոնց պատասխանների հիման վրա կազմվել է «Հոլիվուդի 100 լավագույն ֆիլմերի ցանկը»:

Ֆիլմերի առաջին հնգյակն այսպիսի տեսք ունի.

1.«Կնքահայրը» (1972)

Ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի ֆիլմը, որում հանդես են եկել Մառլոն Բրանդոն, Ալ Պաչինոն, Ռբերտ Դուվալը, Դայան Կիտոնը, թիվ մեկն է ճանաչվել:

2.«Օզ երկրի հրաշագործը» (1939)

Ֆիլմի ռեժիսորն է Վիկտոր Ֆլեմինգը, մինչդեռ աստղային դերակատարմամբ հանդես են եկել Ֆրենկ Մորգանը, Ջուդի Գառլենդը, Ջեք Հեյլին:

3.«Քաղաքացի Քեյնը» (1941)

Օրսոն Ուելսի ֆիլմը, որում նկարահանվել է նաև ինքը ռեժիսորը, ինչպես նաև Ջոզեֆ Քոթենը, Դորոթի Քոմինգորը, Ագնես Մուրհեդը:

4.«Փախուստ Շոուշենկից» (1994)

Ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի ֆիլմը, որում գլխավոր դերակատարմամբ հանդես են եկել Թիմ Ռոբինսը և Մորգան Ֆրիմենը:

5.«Քրեական ընթերցվածք»

Քվենտին Տարանտինոյի ֆիլմում հանդես են եկել Ջոն Տրավոլտան, Ումա Թուրմանը, Սամուել Ջեքսոնը, Բրյուս Ուիլիսը:

Առաջատար տասնյակում տեղ են գտել նաև «Կասաբլանկա» (1942), «Կնքահայրը 2» (1974), «Այլմոլորակային» (1982), «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (1968), «Շինդլերի ցուցակը» (1993) ֆիլմերը: