Ծաղկե լողազգետսներ․Vogue-ի նորաձև գաղափարը

Այս ամռանը նորաձև են բարձր գոտկատեղ ունեցող լողազգետսները, ինչպես 1950 թվականին Մերիլին Մոնրոյինն էր։  Նման լողազգեստ կրելով՝ դուք անպատճառ կլինեք լողափի գլխավոր գեղեցկուհին։
Սակայն եթե ձեզ դա էլ բավական չէ, ապա Vogue-ն առաջարկում է հարցին մոտենալ ստեղծագործաբար ու ինքնուրույն ստանալ ծաղիկներով զարդարված լողազգեստ։ Հավանաբար, սա վերջին ժամանակներում ինստագրամյան ամենագեղեցիկ թրենդներից մեկն է։
Իհարկե նման լողազգեստները ձեզ երկար չեն ծառայի, և ջուր դրանցով մտնելն անիմաստ կլինի, սակայն դուք կարող եք ձեզ թագուհի զգալ լողափում քայլելիս և լուսանկարներում։