Մարիաննա Գևորգյանը արժանացել է World Folk Vision global cultural initiative փառատոնի գլխավոր մրցանակին

Հայ քանոնահարուհին World Folk Vision global cultural initiative-ի գլխավոր մրցանակակիրն է։ Այս մասին Մարիաննա Գևորգյանը գրել է ֆեյսբուքի իր էջում։
Նա արժանացել է World Folk Vision global cultural initiative փառատոնի 3 գլխավոր մրցանակներից մեկին՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն անվանակարգում», որտեղ հաղթողը որոշվում է 50 % քվեարկության և 50 % ժյուրիի որոշման արդյունքում:

Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 115 երկրից 3950 երաժիշտ։
Կորոնավիրուսի համավարկով պայմանավորված՝ այս տարի մրցույթն անցկացվում է առցանց ձևաչափով, հաղթողը որոշվել է առցանց քվեարկությամբ։