Ջոնի Դեփը կարող է մարմնավորել նոր «Ջոկերի» կերպարը

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը կարող է մարմնավորել Ջոկերի կերպարը Բեթմենի մասին նոր ֆիլմում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Նոր ժապավենի ռեժիսորն է լինելու Թիմ Բերթոնը, որը Դեփի հետ համագործակցել է իր նկարահանած «Սուինի Թոդ, դև-վարսահարդարը Ֆլիթ սթրիթից», «Չառլին և շոկոլադի գործարանը», «Ալիսան հրաշքների աշխարհում» և այլ ֆիլմերում:

Թիմ Բերթոնը հանդես է եկել նաև 1989 թվականին նկարահանված «Բեթմեն» ֆիլմի ռեժիսորը:

Ջոնի Դեփը նոր դերով հանդես գալու մասին լուրերը չի մեկնաբանում: