«Սոյուզմուլտֆիլմ»-ը հայտնել է՝ ինչու Կառլսոնի մասին մուլտֆիլմի նոր սերիաներ չեն նկարահանվի

Կառլսոնի մասին ռուսական մուլտֆիլմի շարունակությունը չի լինի շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի ժառանգների հետ տարաձայնությունների պատճառով, հայտնել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի վարչության նախագահ Յուլիանա Սլաշչևան, գրում է ria.ru-ն։

«Մենք մինչև վերջ չենք կարգավորել Կառլսոնի վերաբերյալ հարցը, քանի որ Աստրիդ Լինդգրենի շվեդ ժառանգներն իրենց պատկերացումն ունեն այն մասին, թե ինչպես պետք է կառավարվեն հերոսի նկատմամբ իրավունքները, և մենք չկարողացանք նրանց հետ պայմանավորվել։ Այդ կապակցությամբ, ամենայն հավանականությամբ, Կառլսոնի ռուսական շարունակությունը չի լինի»,- պատմել է Յուլիանա Սլաշչևան։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը միակ երկիրն է, որ կարողացել է Կառլսոնին ներկայացնել որպես դրական կերպար, որին բոլորը սիրում են։

«Ես կասեի, որ Ռուսաստանում արվել են և՛ Կառլսոնի, և՛ Երկարագուլպա Պեպիի ամենահաջողված էկրանավորումները»,- հավելել է նա։