Քանյե Ուեսթն ու Քայլի Ջենների նախկին սիրելին նոր տեսահոլովակ են ներկայացրել

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը նաև աշխարհի ամենահարուստ հայուհու՝ Քիմ Քարդաշյանի ամուսինն է, նոր տեսահոլովակ է թողարկել։ Տեսահոլովակը նկարահանվել է Քիմի քրոջ՝ Քայլի Ջենների ընկերոջ` Թևիս Սքոթի «WashUsInTheBlood» թրեքի հիման վրա։
«WashUsInTheBlood»–ը կներառվի Քանյեի ապագա «God’sCountry» ալբոմում, որի վրա նա աշխատել է Dr. Dre–ի հետ։ Թրեքը սկսվում է հետևյալ արտահայտությամբ. «Նրանք չեն ուզում, որ Քանյեն Քանյե լինի»։
Տեսահոլովակի սյուժեն արծարծում է ԱՄՆ–ի բողոքի ցույցերը, որոնք կապված են ձերբակալության ժամանակ մահացած սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվան հետ։

Հիշեցնենք, որ Մինեապոլիսում կեղծ թղթադրամ շրջանառելու մեղադրանքով բերման ենթարկվելու ընթացքում սպիտակամորթ ոստիկանի կողմից խեղդամահ արված 46-ամյա Ջորջ Ֆլոյդը Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում դարձել է ռասայական խտրականության դեմ պայքարի նահատակի խորհրդանիշ։
Հենց այս դեպքից հետք էլ սկսվեց ռասիզմի դեմ շարժման նոր ալիքը։