«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հերոս». ծնվել է Գոհար Ավետիսյանի առաջնեկը

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը մայր է դարձել: Ժամեր առաջ Գոհարն Ինստագրամում իր սթորիների միջոցով հետևորդներին հայտնել էր, որ հիվանդանոցում է գտնվում և սպասում է որդու լույս աշխարհ գալուն:

Եվ ահա, դիմահարդարն արդեն լուսանկար է տեղադրել նորածին որդու հետ։ «Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հերոս: 4 կիլոգրամ երջանկություն և անիրական սեր առաջին հայացքից: Չնայած ծննդյանս օրը վաղն է, սա ծննդյանս օրվա լավագույն նվերն է: Մաղթում եմ, որ բոլորը զգան այս երջանկությունը»,- լուսանկարը մեկնաբանել է Գոհարը