Ինչպիսի՞ հագուստ պետք է ընտրեն կարճահասակ կանայք - Showbiz.am

Ինչպիսի՞ հագուստ պետք է ընտրեն կարճահասակ կանայք

By

Կարճահասակ աղջիկները հաճախ դժվարանում են իրենց մարմնին համապատասխան հագուստ գտնել կամ այն այնպես համադրել, որ կատարյալ տեսք ունենան։
Դրա համար հարկավոր է հաշվի առնել հետևյալ խորհուրդները։
Կատարյալ տեսք ունենալու համար պետք է հաշվի առնել մարմնի կառուցվածքը։
Կիսաշրջազգեստի վրա ընկնող շապիկը կարող է մարմիը վիզուալ կերպով երկու մասին բաժանել, իսկ ոտքերը կարճացնել։ Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում այն կիսաշրջազգեստի տակ դնել։ Այդպես մարմինն ավելի նուրբ տեսք կստանա, իսկ ոտքերն ավելի երկար կերևան։


Փոքրամարմին աղջիկներին խորհուրդ է տրվում մարմնի գույնին համապատասխան կոշիկներ հագնել, քանի որ կոպիտ կամ այլ գույնի կոշիկները կարող են մի քանի սանտիմետր հանել ձեր հասակից։ Խուսափեք շատ լայն ու վառ գոտիներից, քանի որ դրանք ևս մարմինը երկու մասին են բաժանում։

Կարճահասակ ու փոքրամարմին աղջիկները պետք է խուսափեն մեծ չափսի ու երկար բաճկոններից։
Նախապատվությունը տվեք կարճ ու ձեր չափսին համապատասխան հագուստին։
Ինչպես նաև խուսափեք մեծ պայուսակներից, քանի որ դրանք միայն ծանրացնում են ձեր կերպարը։

 

Երկար վերարկուի օգնությամբ կարող եք ավելի բարձրահասակ երևալ, սակայն պետք է խուսափել մեծ դետալներ ու զարդարանքներ ունեցող վերարկուներից։
Ինչպես նաև նախապատվությունը տվեք բաց գույներին։

Լայն զգեստները վիզուալ կարճահասակ են դարձնում, դրանք ավելի շատ համապատասխանում են բարձրահասակ աղջիկներին։
Նախապատվությունը տվեք կիպ զգեստներին։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ