Քրիստինա Րիչին ամուսնալուծվել է ու դիմել է ոստիկանություն

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ 40-ամյա դերասանուհի Քրիստինա Րիչին և նրա ամուսինը՝ Ջեյմս Հերդեգենն ամուսնալուծվել են։ Նշենք, որ աստղային զույգը սկսել է հանդիպել 9 տարի առաջ, իսկ հարաբերություններն օրինականացրել է 7 տարի առաջ։ Նրանք ունեն փոքրիկ որդի։
TMZ լրատվամիջոցը հաղորդում է, որ նախկին ամուսիններն այժմ ակտիվորեն զբաղվում են ունեցվածքի բաժանմամբ։

Սակայն հայտնի է դարձել, որ դերասանուհին դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ դատարանում վեճի ընթացքում ամուսինն իրեն անպարկեշտ է պահել և անգամ թքել է իր վրա։ Ոստիկանությունը չի ձերբակալել Ջեյմսին, սակայն արգելել է նրան մոտենալ Քրիստինային։
Նշենք, որ դերասնուհու իրավաբանը Սամանտա Սպեկտորն է, ով 4 տարի առաջ դատարանում պաշտպանում էր Ջոնի Դեպի նախկին կնոջը՝ Էմբեր Հերդին։
Աստղային զույգի ամուսնալուծության լուրը շատ է տխրեցրել երկրպագուներին, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչը կամ ով է դարձել ամուսինների բաժանման պատճառը։