Անջելինա Ջոլին վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ հայտնվել է պապարացիների տեսադաշտում (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ հայտնվել է պապարացիների տեսադաշտում՝ 11-ամյա դստեր՝ Վիվյենի հետ այցելելով խանութներ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 45-ամյա դերասանուհին և դուստրը կրել են պաշտպանիչ դիմակներ ու լատեքսից ձեռնոցներ: Մայր և դուստր հագնված են եղել «քեժուըլ» ոճով. Ջոլին՝ պարզ, թեթև սպիտակ զգեստ և տափակ կոշիկներ, Վիվյենը՝ ջինսե տաբատ ու հասարակ շապիկ:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ջոլին և նրա նախկին ամուսին Բրեդ Փիթն ունեն վեց երեխա, որից երեքի կենսաբանական ծնողներն իրենք են, իսկ մյուս երեքը որդեգիր են:

Ավելի վաղ Ջոլին խոստովանել էր, որ երեխաների տասնութ տարեկանը լրանալուն պես կցանկանար արտասահման տեղափոխվել, ինչը հիմա չի կարող անել, քանի որ նրանք անչափահաս են ու պետք է ապրեն հորից ոչ հեռու: