Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը Կանադայի օրվա առթիվ տեսազանգով զրուցել են կանադացի բուժաշխատողների հետ

Մեծ Բրիտանիայի արքայազն, Քեմբրիջի դուքս Ուիլյամը և դքսուհի Քեյթ Միդլթոնը Կանադայի օրվա առթիվ տեսազրույց են ունեցել կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջնագծում պայքարող կանադացի բուժաշխատողների հետ, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ զույգը զրուցել է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Surrey Memorial Hospital հիվանդանոցի աշխատակիցների հետ։ 38-ամա արքայազն Ուիլյամը հույս է հայտնել, որ շուտով հնարավորություն կունենա անձամբ այցելելու հիվանդանոց և երախտիքի խոսքեր հնչեցնելու նրանց կատարած գործի համար։

38-ամյա Քեյթն, իր հերթին, հայտնել է, որ մեծ հիացմունքով է հետևում բուժաշխատողների գործունեությանը, ինչպես նաև հարցրել է նրանց հոգեբանական վիճակի մասին։

Հայտնի է, որ զրույցը տեղի է ունեցել հունիսի 23-ին, սակայն միայն նախօրեին՝ Կանադայի օրվա կապակցությամբ է թողարկվել։