Դեմի Մուրը կխաղա համավարակի մասին դրամայում

Հայտնի դերասանուհի Դեմի Մուրը, որը փորձում է վերադառնալ մեծ կինո պրոֆեսիոնալ և անձնական մի շարք անհաջողություններից հետո, «Երգեցիկ թռչուն» ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսներից մեկին։ kinonews.ru-ի հաղորդմամբ, ֆիլմում գործողությունները տեղի են ունենում գլոբալ համավարակի ֆոնին։

Այս պատմությունում իրադարձությունները տեղի կունենա մոտ ապագայում, ինչպես ասվում է նկարագրության մեջ՝ «կոշտ կարանտին է հայտարարված, քանի որ վտանգավոր վիրուսը շարունակում է մուտացիայի ենթարկվել»: Հիվանդությունը զսպելու գրեթե անհուսալի փորձի դեպքում քաղաքը բաժանվում է ունևորների և չունևորների։

Նշվում է, որ «Երգեցիկ թռչունը» պատմություն է մարդկային ոգու տոկունության մասին, և այն մասին, որ արժե հույսի համար պայքարել։