Դերասանուհի Մարգո Ռոբին ապտակել է Լեոնարդո ԴիԿապրիոյին

Հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին, որը նախօրեին նշել է իր 30-ամյակը, հիշել է, թե ինչպես է հարվածել հայտնի դերասան Լեոնարդ ԴիԿապրիոյի այտին։ News.ru-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել «Ուոլ սթրիթի գայլը»  ֆիլմի փորձերի ժամանակ։ Այդ ժամանակ գլխավոր դերում ԴիԿապրիոն արդեն հաստատված է եղել։

Դերասանուհու խոսքով, հասկանում էր, որ քասթինգի ժամանակ արտառոց որևէ բան պետք է անել, և  գլխում մեկ վայրկյանում միտք է ծագել. նա ուներ ընդամենը 30 վայրկյան, և եթե չզարմացներ, ապա որևէ արդյունքի չէր հասնի։

Ըստ սցենարի, ԴիԿապրիոն բղավում է նրա վրա։

«Նա իր մենախոսությունն ավարտում է. «Դու երջանիկ կլինես իմ նման ամուսնու հետ։ Եվ այժմ արի և համբուրի ինձ»։ Ես մոտենում եմ նրան… Մտածում եմ, որ պետք է համբուրեմ նրան։ Էլ երբ ԴիԿապրիոյին համբուրելու հնարավորություն կունենամ… Այնուհետև գլխումս միտք ծագեց։ Եվ ես ամբողջ ուժով հարվածեցի նրա դեմքին և գոռացի. «Դե գնա դու»»,- պատմել է դերասանուհին։

Դա սյուժեում չի եղել։ Սենյակում բոլոր ներկաները սառել էին, լռություն էր։
Դերասանուհու նման արարքը տպավորել է ռեժիսոր Մարտին Սկորսեզեին և որոշել է նրան նկարահանումներին մասնակցելու հնարավորություն տալ։ Արդյունքում Ռոբին խաղացել է գլխավոր հերոսի կնոջ՝ Նաոմի Լապալյայի դերում։