Ո՞վ է Եկատերինա Վարնավայի նոր ընտրյալը

Օրերս լրատվամիջոցներում շշուկներ են տարածվել, որ Comedy Woman-ի աստղ Եկատերինա Վարնավան հանդիպում է 28-ամյա ռեժիսոր և դերասան Ալեքսանդր Մոլոչնիկովի հետ:
Պապարացիները նրանց բազմիցս լուսանկարել են միասին զբոսնեիս:
Սակայն թե՛ Եկատերինան, թե՛ Ալեքսանդրը ժխտում են իրենց սիրավեպի մասին լուերն ու պնդում են, որ միայն ընկերներ են:

Հիշեցնենք, որ Եկատերինա Վարնավան, մինչ Ալեքսանդրին հանդիպելը, Կոնստանտին Մյակինկովի հետ էր հանդիպում. նրանք ավելի քան վեց տարի միասին էին: Երկրպագուները հույս ունեին, որ զույգը շուտով կամուսնանա:
Բացի այդ, դերասանուհին ինքը պարծենում էր ամուսնության առաջարկով և պատմում սպասվելիք հարսանիքի մասին։ Վերջերս, սակայն, Քսենյա Սոբչակի յութուբյան «Զգուշացեք, Սոբչակ» շոուի ժամանակ նա անսպասելի խոստովանություն արեց՝ ասելով, որ բաժանվել է Կոնստանտինից: