Սերենա Ուիլյամսը ցույց է տվել՝ ինչպես են ինքն ու դուստրը միանման հագուստներով թենիս խաղում (լուսանկարներ, տեսանյութ)

Աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկը համարվող Սերենա Ուիլյամսն իր ինստագրամյան էջում հրապարակել է ուշագրավ լուսանկարներ՝ ցույց տալով՝ ինչպես են ինքն ու փոքրիկ դուստրը միանման հագուստներով թենիս խաղում:

Daily Mail պարբերականը նկատում է, որ ԱՄՆ-ի բաց առաջնությանը նախապատրաստվող Ուիլյամսն ի դեմս փոքրիկ Օլիմպիա Օհանյանի մարզումների համար հաճելի ընկերակից է գտել:

Դատելով 38-ամյա թենիսիստուհու հրապարակած տեսանյութից՝ փոքրիկ Օլիմպիային ժամանցի այս տեսակը շատ է դուր գալիս:

Աղբյուրը հավելում է, որ Ուիլյամսն ամուսնու՝ Ալեքսիս Օհանյանի և իրենց երկամյա դստեր հետ այժմ ինքնամեկուսացած է Ֆլորիդայի առանձնատանը: Զույգն ամուսնացել է 2017թ. նոյեմբերին՝ դստեր ծնվելուց երկու ամիս անց:

Ինչ վերաբերում է Նյու Յորքում օգոստոսին կայանալիք Թենիսի բաց առաջնությանը, ապա չի բացառվում, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով այն հետաձգվի: Եթե Ուիլյամսին հաջողվի դառնալ մրցաշարի հաղթող, ապա դա նրա համար կլինի ԱՄՆ-ի բաց առաջնությունում ռեկորդային 24-րդ հաղթանակը: