Վարդան Սարգսյանին տուգանել են դիմակն իջեցնելու համար․ երգիչը վրդովված է (տեսանյութ)

Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը ժամեր առաջ իր ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես են իրեն տուգանում ոստիկանության աշխատակիցները՝ դիմակ չկրելու համար։ Հաղորդավարը հայտնում է իր դժգոհությունը, քանզի դիմակը իջեցված է եղել ընդամնեը մի քանի րոպե, իսկ փողոցում ոչ ոք չի եղել։

Նշենք, որ այդ ամենը կատարվել է գիշերը ժամը 03։00-ին․ Վարդանն այդ ժամին դուրս էր եկել մի փոքր վազելու։ Տեսանյութի վերջում հաղորդավարը հավատացնում է, որ չի պատրաստվում վճարել, քանզի իր պնդմամբ՝ ոչ մի օրինախախտում իր արարքներում չկա։