Քլոե Քարդաշյանը ցանկանում է միանալ ամուսնու հետ․ պատմում է ինսայդերը

36-ամյա Քլոե Քարդաշյանն ու 29-ամյա Տրիստան Թոմփսոնը կարծես թե պատրաստ են վերսկսելու իրենց հարաբերությունները: Ինսայդերի հավաստմամբ երկար ամիսների բաժանումից հետո զույգը որոշել է կրկին միավորվել:
Աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրը հավատացնում է, որ Տրիստանն ամեն բան անում է, որպեսզի ինքն իրեն ապացուցի, որ լավ հայրիկ է:
Ինսայդերը նաև հայտնում է, որ հարաբերությունները սկսել են կարգավորվել նրանց փոքրիկ դստեր ծննդյան օրը:

«Նրանք իրենց այնպես էին պահում կարծես ամուսիններ լինեին»,- պատմում է ինսայդերը:
Հիշեցնենք, որ Տրիստանի և Քլոեի ամուսնալուծությունը մեծ սկանդալ էր, որի մասին խոսում էին բոլորը։
Տրիստանը գեղեցկուհի Քարդաշյանին դավաճանել էր Քայլի Ջենների լավագույն ընկերուհու՝ Ջորդին Վուդսի հետ։ Երկար ժամանկ Քլոեի և Տրիստանի հարաբերությունները լարված էին: