BBC-ի եթերում փորձագետի դուստրն ընդհատել է նրա հարցազրույցը՝ պահանջելով հայտնել, թե ում հետ է զրուցում (տեսանյութ) - Showbiz.am

BBC-ի եթերում փորձագետի դուստրն ընդհատել է նրա հարցազրույցը՝ պահանջելով հայտնել, թե ում հետ է զրուցում (տեսանյութ)

By

BBC News-ի եթերում փորձագետի դուստրն ընդհատել է նրա հարցազրույցը՝ պահանջելով հայտնել, թե ում հետ է զրուցում։

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Առողջապահության համաշխարհային քաղաքականության ամբիոնի դոցենտ Քլեր Ուենհեմը խոսել է Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի պատճառով արգելափակումների խնդրի մասին, երբ նրա դուստրը՝ Սքարլեթը, հայտնվել է էկրանին և սկսել է հարցեր տալ։

Մինչ Ուենհեմը փորձել է շարունակել սթափ դատողությունները՝ թեստային տվյալներին հասանելիություն ստանալու խնդիրների մասին, Սքարլեթը շարունակ փորձել է գրավել նրա ուշադրությունը։

Ի վերջո, BBC-ի հաղորդավար Քրիստիան Ֆրեյզերը փոքրիկ աղջկան ներգրավել է զրույցում, հարցրել է նրա անունը՝ ասելով, որ իր փնտրած լուսանկարներից «ներքևում դրված միաեղջյուրի նկարն ամենալավն է»։

«Անունս Քրիստիան է»,-աղջկա հարցին ի պատասխան ասել է հաղորդավարը։

Նման մի դեպք էլ չորեքշաբթի տեղի է ունեցել Sky News-ի եթերում․ արտաքին գործերի գծով հեռուստաալիքի խմբագիր Դեբորա Հեյնսի որդին ընդհատել է նրան և թխվածքաբլիթներ խնդրել:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼայֆՍթայլ ՇոուՆյուզ

30-ամյա վարսահարդարն արվեստի գործեր է ստեղծում իր հաճախորդների գլխներին (լուսանկարներ)

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում բնակվող 30-ամյա վարսահարդարը մեծ հայտնիություն է ձեռք բերել իրական արվեստի գլուխգործոց հիշեցնող իր աշխատանքներով, գրում է odditycentral.com կայքը։ Աղբյուրը...
Ավելին