Երեք խորհուրդ, որոնց հետևելը կօգնի բարելավել քնի որակը և ազատվել քնի խանգարումներից - Showbiz.am

Երեք խորհուրդ, որոնց հետևելը կօգնի բարելավել քնի որակը և ազատվել քնի խանգարումներից

By

Տարբեր վիճակագրությունները ցույց են տվել, որ մոլորակի հասուն բնակչության շուրջ մեկ երրորդ մասը քնում է մասնագետների սահմանած նորմայից քիչ, ինչը կարող է շատ վտանագավոր լինել։ Գիշերային լիարժեք հանգստի պակասը կապված է ամենատարբեր խնդիրների հետ և կարող է դառնալ այնպիսի լուրջ հիվանդությունների զարգացման պատճառ, ինչպիսին են շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները, ընկճախտը և այլն։ Ավելին՝ քնի պակասը շատ հաճախ է դառնում ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ, ուստի քունը կարգավորելն ու բավարար հանգստանալը շատ կարևոր է։

Քնի խանգարումների դեպքում շատերը դիմում են դեղորայքի օգնությանը, սակայն նման մոտեցումը մասնագետները սխալ են համարում, քանի որ դեղամիջոցները մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում և չեն օգնում ազատվել քնի խանգարման հիմնական պատճառից։ Շատ ավելի արդյունավետ կարող է լինել կենսակերպում որոշ փոփոխություններ անելը, քանի որ այդ դեպքում կարելի է զգալիորեն կարգավորել քունն ու ավելի լավ հանգստանալ՝ միաժամանակ խուսափելով դեղորայքի վնասակար ազդեցությունից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք պարզ խորհուրդ, որոնց հետևելը կօգնի հեշտությամբ բարելավել քնի որակը և ազատվել քնի խանգարումներից։

Խուսափել գաջեթներից

Տեխնիկայի վնասակար ազդեցության մասին մասնագետները վաղուց են խոսում, սակայն մարդիկ շարունակում են քնելուց առաջ տարատեսակ գաջեթներ օգտագործել։ Դրանց արձակած կապույտ լույսն արգելակում է մելատոնինի արտադրությունը, իսկ այս հորմոնը շատ կարևոր նշանակություն ունի առողջ քնի համար։ Սա է պատճառը, որ քնելուց առնվազն 90 րոպե առաջ հարկավոր է մի կողմ դնել գաջեթներն ու խուսափել դրանցից։

Բացառել ալկոհոլային ըմպելիքները

Շատերը կարծում են, որ քնելուց առաջ մի բաժակ գինի խմելը կօգնի ավելի արագ քուն մտնել, սակայն սա շատ վատ սովորություն է։ Ալկոհոլն իսկապես կօգնի արագ քնել, սակայն միևնույն ժամանակ այն կխանգարի քունը։ Բանն այն է, որ ոգելից խմիչքների գործածության դեպքում մարդիկ ավելի հաճախ են միզում, ինչն էլ ստիպում է պարբերաբար արթնանալ։ Բացի այդ, ալկոհոլը հանգեցնում է մելատոնինի արտադրության նվազման և բարձրացնում է սոմնամբուլիզմի (լուսնոտություն) ու քնի օբստրուկտիվ ապնոէի հավանականությունը։

Հետևել ննջասենյակի ջերմաստիճանին

Քնելուց առաջ տարատեսակ գաջեթներից ու ալկոհոլից հրաժարվելուց բացի հարկավոր է նաև ուշադրություն դարձնել սենյակում օդի ջերմաստիճանին ու հետևել, որ այն չբարձրանա։ Առողջ քնի համար մասնագետները հորդորում են պահել ջերմաստիճանը 18-20℃-ի սահմաններում։ Բանն այն է, որ բարձր ջերմաստիճանը կարող է հանգեցնել քնի փուլերի խանգարման։ Բացի այդ, ցածր ջերմաստիճանի պայմաններում ակտվանում է շագանակագույն ճարպը, ինչն օգնում է այրել կալորիաներն անգամ քնած ժամանակ։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ