Խորը դեկոլտե և համարձակ բացվածք․ Վարդայի նոր գայթակղիչ կերպարը

Ռուսաստանաբնակ հայտնի պարուհի Վարդան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ և համարձակ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում պարուհին կրում է սպիտակ, խորը դեկոլտեով, ոտքերի հատվածում համարձակ բացվածքով երկարափեշ զգեստ։ Վարդան արձակել է ալիքավոր վարսերը և նախապատվությունը տվել նուրբ, բայց ընդգծված շպարին։ Հայազգի պարուհու կերպարն ամբողջացրել են գեղեցիկ ականջօղերը։

Պարուհու ինստագրամյան հետևորդները ևս անմասն չեն մնացել և կիսվել են իրենց մեկնաբանություններով․ «Վարդա, դու շքեղ ես», «Շատ գեղեցիկ եք», «Յուրահատուկ գեղեցկություն», «Կրակ, ոչ թե կին»։