Հոլիվուդյան դերասանուհի Քրիստինա Ռիչիին ծեծել է ամուսինը

Քրիստինա Ռիչին ընտանեկան բռնության զոհ է դարձել. նման լուրը ցնցել է դերասանուհու երկրպագուներին: Մինչ այս մամուլում ոչ մի անգամ չի շրջանառվել աստղի ամուսնու՝ Ջեյմս Հեերդեգենի ոչ ադեկվատ պահվածք մասին տեղեկություններ։ Այս մասին հաղորդում է Дни.ру-ն։

Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել դեռևս հունիսին։ Վաղ առավոտյան հոլիվուդյան աստղի առանձնատնից զանգ է ստացվել փրկարար ծառայություն։ Պարզվել է, որ Քրիստինա Ռիչին դիմել է օգնության համար՝ հաղորդելով ամուսնու կողմից ընտանեկան բռնության ենթարկվելու մասին։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ամուսինը վեճի ժամանակ ծեծել է դերասանուհուն։ Այժմ Ջեյմս Հեերդեգենին արգելված է մոտենալ Քրիստինա Ռիչիին և որևէ կերպ կապ հաստատել նրա հետ:

Հարկ է նշել, որ յոթ տարվա ամուսնության ընթացքում զույգը ոչ մի անգամ չի հայտնվել սկանդալների կիզակետում։