«Նավաստի աղջիկը»․ Լուսինե Թովմասյանի ինքնատիպ և հետաքրքիր լուծումներով նոր ֆոտոշարքը

Հաղորդավարուհի, մոդել, դերասանուհի Լուսինե Թովմասյանը նոր, հետաքրքիր ֆոտոշարք է ներկայացրել։ Նոր կադրերը տեղ են գտել դերասանուհու ինստագրամյան էջում։

Լուսանկարներում Լուսինեն ներկայացել է գունավոր, երկարափեշ զգեստներով, ոչ արտահայտիչ շպարով և նուրբ աքսեսուարներով։
Մադելի ինստագրամյան հետևորդներին դուր է եկել Լուսինեի նոր ֆոտոշարքն ու լուսանկարչի հետաքրքիր մոտեցումն ու տաղավարային ձևավորումը։

«Միջերկրականի գույները։ Նավաստի աղջիկը»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է հաղորդավարուհին։