Բնական ու գեղեցիկ․ Եվա Զոհրաբյանի ամառային կերպարները

Դերասանուհի Եվա Զոհարաբյանը բավականին ակտիվ է Ինստագրամի իր էջում և հաճախ է նոր լուսանկարներով և տեսանյութերով կիսվում իր հետևորդների հետ։ Դերասանուհին կրկին թարմացրել է իր օգտահաշիվը՝ հրապարակելով ամառային ջերմ լուսանկարներ։

Հրապարակված կադրերում Եվան առօրյա-ազատ ոճում է և նախընտրությունը տվել է սպիտակ գույնին։ Լուսանկարներն արվել են երևանյան փողոցներում և ժամանցի վայրերում։

Նշենք նաև, որ դերասանուհին այժմ եթերային զբաղվածություն չունի և սակայն․ «Ունեցել եմ տարբեր առաջարկներ, բայց իրավիճակով պայմանավորված՝ հրաժարվել եմ մասնակցություն ունենալ այդ նախագծերում։ Առողջությունն ամեն ինչից վեր է՝ հատկապես այս դժվար ու բարդ ժամանակներում»,- ավելի վաղ ShowBiz.am-ի հետ զրույցում ասել էր Եվան։