Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին հանգուցյալ մոր՝ արքայադուստր Դիանայի 59-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել, գրում է USA Today-ը։
Հուլիսի 1-ին՝ արքայադուստր Դիանայի ծննդյան օրը՝ Diana Awards առցանց մրցանակաբաշխության ժամանակ նախապես նկարահանված տեսանյութում արքայազն Հարրին հանգուցյալ մոր ծննդյան առթիվ ուղերձ է հղել, ինչպես նաև գովաբանել է բարեգործական հիմնադրամին հրաշալի աշխատանքի համար։
«Դուք բոլորդ անհավանական աշխատանք եք կատարում, և այս անորոշության ժամանակաշրջանում դուք ուժ ու ոգեշնչում գտաք, որպեսզի դրական հետք թողնեք աշխարհում»,-ասել է նա:
Արքայազնի խոսքով՝ եթե Ուելսի արքայադուստրն այսօր կենդանի լիներ, նա կկանգներ նրանց կողքին և «կպաշտպաներ նրանց, ովքեր արդարություն են փնտրում»։
«Ես գիտեմ, որ մայրս ոգեշնչման աղբյուր է շատերիդ համար և ես հավաստիացնում եմ, որ եթե նա կենդանի լիներ, կպայքարեր ձեզ հետ։ Ինչպես ձեզնից շատերը, նա երբեք չի ընտրել հեշտ ուղին»,- հավելել է նա։