ԱՄՆ-ի պետական դրոշով դիմակն ու ուղղաթիռով զբոսանքը․ Գայանե Ասլամազյանի նոր լուսանկարները

ԱՄՆ-ում հուլիսի 4-ը նշվում է որպես անկախության օր։ Միացյալ նահանգներում բնակվող հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը նույնպես որոշել է նշել այդ օրը։

Գայանեն ԱՄՆ-ի պետական դրոշի նախշով ու գույներով պաշտպանիչ դիմակ է դրել ու ուղղաթիռով զբոսանքի մասնակցել։ Նա այդ լուսանկարներով կիսվել է երկրպագուների ու հետևորդների հետ։