Լիլուն նշում է ծննդյան օրը․ երգչուհին տոնական լուսանկարներ է հրապարակել

Լիլուն այսօր նշում է իր ծննդյան օրը։ Երգչուհին րոպեներ առաջ իր ինստագրամյան միկրոբլոգում նոր լուսանկարներ է հրապարակել որդու և ամուսնու հետ։

Շուտով երկրորդ անգամ մայրանալ պատրաստվող երգչուհին ու նրա ընտանիքը շատ ուրախ են, ինչի մասին փաստում են նաև Լիլուի նոր լուսանկարները։ Հիշեցնենք, որ Լիլուն ու դերասան Արկադի Վարդանյանը շուտով դուստր են ունենալու։