Ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է փոխարինել Դոնալդ Թրամփին

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Թվիթերում գրառում է կատարել, որ պատրաստվում է առաջադրվել նախագահի պաշտոնում: Պարզ չէ՝ երաժիշտը կատակում է, էե ոչ, բայց Քիմ Քարդաշյանի ամուսնու հայտարարությունը հարյուր հազարավոր ռեթվիթների է արժանացել դեռ հրապարակման առաջին ժամվա ընթացքում:

«Հիմա մենք, հավատալով Աստծուն, միավորելով մեր տեսլականը և կերտելով մեր ապագան, պետք է օգտագործենք Ամերիկայի ներուժը: Ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում»,- գրել է Քանյեն։

Սա առաջին անգամ չէ, որ Քանյեն խոսում է նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։ Հոկտեմբերին, իր նոր ալբոմը թողարկելուց հետո, նա խոստացավ առաջադրվել ԱՄՆ-ի 2024 թվակաի նախագահական ընտրություններին։ Առաջին անգամ նա հայտարարեց իր նախագահական նկրտումների մասին դեռ 2015 թվականին, այնուհետև Քանյեն համալրեց ԱՄՆ-ի դեմոկրատական ​​կուսակցության շարքերը: Այդ ժամանակից ի վեր նրա քաղաքական հայացքները փոխվել են։ Նա բազմիցս հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, խոսել նրան աջակցելու մասին և Թրամփին իր եղբայն անվանել: