Էմիլի Ռատակովսկին կիսամերկ շրջել է փողոցում

Իր ինստագրամյան էջում սկանդալային մոդել, դերասանուհի Էմիլի Ռատակովսկին կիսվել է ամուսնու հետ նոր լուսանկարներով։
Գեղեցկուհին զբոսնում է ամուսնու հետ ամբողջովին թափանցիկ վերնաշապիկով ու տաբատով։ Նայելով լուսանկարները՝ հասկանալի է, որ անցորդները նույնպես զարմացած են Ռատակովսկու՝ հագուստի նման ընտրությամբ։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ․ ամիսներ առաջ Էմիլին դուրս էր եկել փողոց միայն ներքնազգեստով։

Ավելի վաղ Էմիլին զարմացրեց երկրպագուներին կտրուկ ոճափոխությամբ։ Կարանտինի ընթացքում նա որոշել է փոփոխություն կատարել իր արտաքին տեսքի մեջ և դարձել է շիկահեր։
Մոդելը խոստովանել է, որ սա իր կյանքում առաջին կտրուկ ոճափոխությունն է՝ կապված վարսերի հետ։
«Ես երբեք նախկինում չեմ ներկել վարսերս և հազվադեպ եմ դրանք կտրել։ Վերջերս նշում էի ծնդյանս օրը և այնքան ուրախ եմ, որ դրանից հետո նման փոփոխություն եմ կատարել»,-իր էջում գրել էր Ռատակովսկին։