Համացանցում է հայտնվել Շարլիզ Թերոնի դերակատարմամբ «Անմահ գվարդիա» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Netflix և Skydance ընկերությունները համացանցում հրապարակել են Գրեգ Ռուցկիի գրաֆիկական վեպի հիման վրա նկարահանված  «Անմահ գվարդիա» մարտաֆիլմի թրեյլերը:

Ֆիլմի հերոսուհի Էնդին է (Շարլիզ Թերոն) և իր  անմահ մարտիկները տարբեր դարաշրջաններից, որոնք երկար ժամանակ է՝ պայքար են մղում մարդկության փրկության համար: Հանկարծ պարզվում է, որ նրանց կարողությունները վտանգված են, նրանք ստիպված են լինում թաքնվել և միաժամանակ մարզել նոր մարտիկի ՝ Նիալ անունով (Կիկի Լեյն):

Թրեյլերում ցուցադրված է, թե ինչպես է աշխատում նրանց «անմահությունը» և ինչպես են նրանք տիրապետում կռվի հնարքներին:

Ֆիլմի ռեժիսորը Ջինա Փրինս-Բայթվուդն է: Ֆիլմում նկարահանվել են նաև Գարրի Մելլինգը, Չիվեթել Էջիոֆորը, Մաթիաս Շոնարթսը:

Ֆիլմի պրեմիերան ծրագրված է հուլիսի 10-ին: