Սաթեն Ղազարյանի ամենացավոտ թեման ու նոր, սեքսուալ ֆոտոշարքը - Showbiz.am

Սաթեն Ղազարյանի ամենացավոտ թեման ու նոր, սեքսուալ ֆոտոշարքը

By

Դերասանուհի Սաթեն Ղազարյանը, ով այժմ նկարահանվում է «Նոր Հայաստան» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Խաբկանք» նոր հեռուստասերիալում, ShowBiz.am կայքին է տրամադրել իր նոր, սեքսուալ ֆոտոշարքը։

Ֆոտոշարքի մասին
Եթե ճաշակով մասնագետներ են հանդիպում մի գործի շուրջ, արդյունքում կատարված աշխատանքից էսթետիկ հաճույք ես ստանում: Սա այդ դեպքն է, թույլ տվեք արդար գնահատեմ արդյունքը: Ես և Ավետ Վարդանյանը (Lutes Photography) քննարկեցինք, որոշեցինք ու իրագործեցինք մեր գաղափարը:

Համարձակության համար հնչող քննադատությունների մասին
Իմ կյանքում եկավ մի պահ՝ ծնվեց տղաս ու, ես հասկացա, որ պիտի ավելի շատ փող աշխատել, դե ես էլ դերասան, մոդել եմ, ու իմ մասնագիտության մեջ ավելի ակտիվացա,  շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ քննադատում են՝ սկսած իմ բարեկամներից ավարտած անծանոթներով, դուք ինձ ոգևորում եք ձեր ուշադրությամբ։

Խնամված ու գեղեցիկ արտաքինի մասին
Ես կնոջ այն տեսակն եմ, որ շատ է սիրում իրեն․ խնամում եմ դեմքս և մարմինս՝ բավականին շատ: Կոսմետիկ միջամտության դեռ չեմ դիմել, տարիքս և կիրթ խնամքը ապահովում են թարմությունը դեմքիս, կազմվածքս էլ շտկում և պահում են սպորտն ու յոգան։

Ամենացավոտ թեման՝ քթի անհաջող վիրահատությունը
Պլաստիկայի հարցում բախտս չի բերել, ունեցել եմ ռենոպլաստիկայի ցավալի փորձ, որը հաջորդիվ վիրահատությունով ուղղեց մի հրաշք բժիշկ, ու շնորհակալ եմ իրեն, որ առհասարակ շնչում եմ։ Քիթիկիս պլաստիկայի թեման երկար է, և ինձ համար ամենացավոտը, բայց դե․․․

Կնոջ իդեալը
Միշտ երազում էի Շուշան տատիկիս նման լինեի, հանգիստ ու հզոր կին էր, երբևէ ձայնի մեջ տոնի բարձրացում չի եղել, հայացքի մեջ՝ էժանություն:

Ամենամեծ սխալը
Ամենամեծը չգիտեմ, բայց սխալ է վստահելը, նվիրվելն ու հավատալը միայն աղջկան ու կնոջը բնորոշ անմնացորդությամբ: Երևակայեք` ամենամեծ սխալս կլինի չսիրելը, ու ես էդ սխալը չեմ կարող թույլ տալ։
Իմ կյանքում ոչինչ չէի փոխի, միանշանակ: Բավականին ինքնաբավ և շնորհակալ մարդ եմ տեսակով:

Ամենաերջանիկ պահը
12.11.2018 15:20 երբ ես ու տղաս իրար հանդիպեցինք նույն մթնոլորտում, ծանոթացանք, ու սովորեցի սիրել…

Ամենակարևոր խորհուրդը
Տղամարդը պիտի խիղճ ունենա, կինը կարողանա սպասել:

Կյանքի գլխավոր սկզբունքը
Միշտ արդար եմ ամեն հարցում. խղճիս հետ համերաշխ եմ ուզում ապրել:

Եթե կարողանայիք Ձեր այժմյան փորձով և աշխարհընկալմամբ կիսվել 18-ամյա Սաթենի հետ, ապա ի՞նչ կգրեիք նրան ուղղված նամակում

«Սաթ ջան, էդքան շատ մի մտածիր, գործիր, ժամանակը շատ արագ է անցնում»։

Ձեր երազանքը։
Ցավալի է, բայց փաստ, վաղուց էլ չեմ երազում. ժամանակ չունեմ:

Խոհանոցը ձեզ համար
Խոհանոցն իմ տարերքն է, իմն է: Հանգստանում եմ ինչ-որ ուտելիք, խմելիք պատրաստելիս: Սիրում եմ հյուրերիս համով և հավեսով կերակրել:

Տղամարդու գլխավոր արժանիքը
Տղամարդն ինձ գրավում է հումորով, նրբանկատությամբ, հիասթափեցնում՝ թափթփվածությամբ և խղճի բացակայությամբ:

Հատկանիշ, որից կցանկանայիք ազատվել։
Բոլորի փոխարեն և համար մտածում եմ, ուղեղս հոգնում է:

Կարիերան ո՞ր հարցում է խանգարել կամ օգնել
Իմ կարիերան ինձ օգնել է միշտ, ես էլ ի պատասխան՝ մաքսիմում շտկել, բարձրացրել և բարձրացնելու եմ իրեն:

Ինչպիսի՞ն եք Ձեզ տեսնում 10-20 տարի հետո
10-20 տարի հետո կլինեմ ավելի գեղեցիկ, կայացած ու հաճելի կին )) Աստծով՝ կլինեմ կայուն տղամարդու մայր…

Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը
Ես տեսակով թեթև և ժպտերեսիկ եմ: Ես ժպտում եմ կյանքին, կյանքն էլ ինձ, իսկ իմ Աստվածը շատ է սիրում ինձ…

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼայֆՍթայլ ՇոուՆյուզ

30-ամյա վարսահարդարն արվեստի գործեր է ստեղծում իր հաճախորդների գլխներին (լուսանկարներ)

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում բնակվող 30-ամյա վարսահարդարը մեծ հայտնիություն է ձեռք բերել իրական արվեստի գլուխգործոց հիշեցնող իր աշխատանքներով, գրում է odditycentral.com կայքը։ Աղբյուրը...
Ավելին