«Ես ինձ լուսանկարել եմ ամբողջովին մերկ»․ Քրիստինա Ասմուս

Ամիսներ առաջ դերասանուհի Քրիստինա Ասմուսը ներկայացավ սկանդալային «Տեքստ» ֆիլմում, որտեղ ամբողջովին մերկ հանդես եկավ անկողնային տեսարաններում։ Չնայած քննադատությունների մեծ ալիքին՝ իր ինստագրամյան էջում Քրիստինան մինչ օրս շարունակում է կիսվել ֆիլմից հետաքրքիր փաստերով ու մանրամասներով։ Ժամեր առաջ նա իր միկրոբոլոգում հրապարակել է լուսանկար, որին կից գրել է․«Սա իմ կյանքում միակ դեպքն էր, որ ես ինձ նկարահանում էի ամբողջովին մերկ»։
Ասմուսը նաև բացատրել է, որ նման լուսանկար արել է ռեժիսորի պահանջով։ Դերասանուհու այս կադրը կհիշեն նրանք, ովքեր դիտել են «Տեքստ» ֆիլմը։

Նշենք, որ օրեր առաջ 32-ամյա դերասանուհի Քրիստինա Ասմուսն ու 39-ամյա Գարիկ Խարլամովն իրենց ինստագրամյան էջերում խոստովանել էին, որ որոշել են ամուսնալուծվել։
«Ցավոք, մենք նույնպես թրենդի մեջ ենք։ Մենք բաժանվում ենք։ Բայց ես ցանկանում եմ միանգամից ներկայացնել իրավիճակը։ Մեր բաժանության մեջ մեղավոր չէ ոչինչ ու ոչ մեկ, ո՛չ կարանտինը, ո՛չ «Տեքստ» ֆիլմը (որտեղ Ասմուսը 18+ տեսարանում էր նկարահանվել)։ Մեղավոր ենք միայն մենք՝ ինքներս»,- միկրոբլոգում գրառում էր կատարել Քրիստինան։