Ինչո՞ւ են Ջեննիֆեր Գրեյն ու Քլարք Գրեգը որոշել ամուսնալուծվել

«Կեղտոտ պարեր» ֆիլմի 60-ամյա աստղ Ջեննիֆեր Գրեյն ու 58-ամյա դերասան Քլարք Գրեգն ամուսնալուծվում են։ Նախկին ամուսինները, ովքեր միասին ապրել են 19 տարի, լրագրողների հետ զրույցի ընթացքում մեկնաբանել են այս տեղեկությունը։
«Մենք հավերժ կմնանք լավ ընկերներ, ովքեր սիրում, հոգ են տանում ու արժևորում են միմյանց։ Այս որոշումը մենք կայացրել ենք դժվարությամբ։ Բայց մենք մնում ենք լավ ընկերներ ու շնորհակալ ենք միմյանց համատեղ կյանքի ու հիասքանչ դստեր համար։ Մենք լաց ենք լինում այս պահին»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։

Նշենք, որ զույգը սկսել է հանդիել 2000 թվականից, 2001 թվականին ամուսնացել է , իսկ ամիսներ անց ծնվել է նրանց միակ դուստրը՝ Ստելլա Գրեգը, ով հիմա 18 տարեկան է։
Երկրպագուներին անչափ հետաքրքիր է, թե ով կամ ինչը կարող էր քայքայել այս ամուր ու ջերմ ընտանիքը։ Սակայն թե՛ Ջեննիֆեր Գրեյը, թե՛  Քլարք Գրեգը հրաժարվել են այդ մասին որևէ մեկնաբանություն տալ։