Կորոնավիրուսի պատճառով մահացել է Նիք Կորդերոն

Նիք Կորդերոն 95 օր անցկացրել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում՝ պայքարելով կորոնավիրուսի դեմ: Ցավոք, այդ պայքարում նա պարտվեց. ժամեր առաջ հայտնի դարձավ, որ վերջինս մահացել է:
«Աստծու մոտ՝ երկնքում, ևս մեկ հրեշտակ է հայտնվել։ Իմ թանկագին ամուսինն այս առավոտ մահացավ»,- իր ինստագրամյան էջում գրել է ամերիկյան մյուզիքլների աստղ, կանադացի 41-ամյա դերասանի կինը՝ Ամանդա Քլոթսը:

Հիշեցնենք, որ բրոդվեյան դերասանի մոտ այս հիվանդությունն ախտորոշվել է դեռ մարտ ամսին, իսկ ապրիլի 1-ին հայտնի է դարձել, որ դերասանին հոսպիտալացրել են ու միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին։
Դերասանը ստիպված է եղել անցնել մի շարք փորձությունների միջով. բուժման ընթացքում նրա մոտ լուրջ անոթային խնդիրներ էին առաջացել, ինչի իհետևանքով բժիշկները ստիպված էին անդամահատել նրա ոտքերը:
Բուժման ընթացքում նա գրեթե 25 կիլոգրամ քաշ էր կորցրել, իսկ առողջացման դեպքում բժիշկները երկու թոքերի փոխպատավաստում են կանխատեսել:
Նիք Կորդերոն 41 տարեկան էր։ Նա մեկ տարեկան որդի ունի՝ Էլվիսը։