Մահացել է օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն

Հռոմում մահացել է իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն: Բազմաթիվ սաունդթրեքերի հեղինակ, օսկարակիր Մորիկոնեն 91 տարեկան էր:

Նա մահացաել է Հռոմի կլինիկաներից մեկում՝ ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքի պատճառով։ Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ նա հոսպիտալացվել էր ազդրի կոտրվածքից հետո։

Կոմպոզիտորը երկու անգամ ստացել է «Օսկար» մրցանակ՝ կինոյում ունեցած հաջողությունների և լավագույն երաժշտության համար: Նա հեղինակել է իտալական և համաշխարհային կինոնկարների սաունդթրեքեր։