Նոր Զելանդիայի վարչապետը հրաժարվել է խորհուրդ տալ ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Քանյե Ուեսթին (տեսանյութ)

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը պատասխանել է լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ խորհուրդ նա կտար հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին ԱՄՆ նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ, գրում է theguardian.com կայքը։

Արդերնը հարցը լսելուց հետո թեթևակի ժպտացել է և նշել․ «Սա ձեզ չի զարմացնի, չեմ կարող ասել, որ որևէ խորհուրդ ունեմ Քանյե Ուեսթին ԱՄՆ նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրելու հարցում»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ամերիկացի երգիչ, դիզայներ Քանյե Ուեսթը կրկին հայտարարել է, որ մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։

Նշենք, որ Քանյե Ուեսթին արդեն իսկ իր աջակցությունն է հայտնել նաև ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։