Ռուս երգչուհի Պելագեայի ձայնը ամուսնուց բաժանվելու հետևանքով խզվել է

Ռուս երգչուհի Պելագեայի ձայնը ամուսնուց՝ հոկեիստ Իվան Տելեգինից բաժանվելու հետևանքով խզվել է, հաղորդում է Lenta.ru-ն:

Հանրահայտ երգչուհու բժիշկը՝ Լև Ռուդինը, պատմել է, որ ամուսնուց բաժանվելու պատճառով Պելագեան ուժեղ սթրես է տարել, ինչն է ձայնի խզվելուն է հանգեցրել: «Այժմ նա համեմաբար ավելի լավ է իրեն զգում, ձայնը վերականգնվել է, բայց նա դեռ վերականգնողական կուրսերի կարիք ունի և մեր վերահսկողության տակ է գտնվում»,- մանրամասնել է բժիշկը:

Ռուսական Голос հեռուստաշուի կազմակերպիչները տեղեկացրել են, որ բացի ամուսնու հետ ապահարզանից երգչուհու վրա բացասաբար են անդրադարձել իրենց բաժանման վերաբերյալ ԶԼՄ-ում տեղ գտած ոչ հավաստի հրապարակումները: Դրանցից որոշների համաձայն՝ երգչուհին դիտավորյալ է կազմակերպել ապահարզանը, որպեսզի արդեն նախկին ամուսնուց 1.5 միլիոն ռուբլի կարողանա կորզել: